ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային հեռուստատեսությունից»։

Պարգև արքեպիսկոպոսը նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե՝ պառակտված։ Արցախի հոգևոր հայրը քաղաքական ուժերին կոչ է արել որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար։

«2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետությա նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Ես՝ որպես Արցախի թեմի առաջնորդ և հոգևոր ծնող բոլոր արցախցիների, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծո առջև և կամենում եմ, որ  հոգևոր մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Պահպանելով բարձր բարոյական մակարդակը ՝ անկախ, թե ինչ անցուդարձով մենք պետք է անցնենք: Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև: Մեր այս ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխհարգանքի մթնոլորտում»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: