ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերին Լարսում Հայաստանը ներկայացուցիչ կունենա հաջորդ ամսվանից

Պետական եկամուտների կոմիտեն Վերին Լարսի անցակետում ներկայացուցչի թեկնածուի վերաբերյալ գերատեսչություններից ստանում է տեսակետներ, նշանակումն ամենայն հավանականությամբ կլինի հունվարին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Վերին Լարսի անցակետում մեր ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն: Ունենք արդեն Արտաքին գործերի նախարարության տեսակետը, տեսակետներն ու կարծիքներն ենք հավաքում: Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին նշանակում կունենանք, և փետրվարից երևի թե կունենանք մեր ներկայացուցիչը Վերին Լարսի անցակետում»,-ասել է Անանյանը:

Նա հավելեց՝ գործնականում ռուս գործընկերների հետ որևէ խնդիր  չկա: Անանյանը վստահեցրեց, որ երբ կոնկրետ իրավիճակ է ստեղծվում և պարզաբանման կամ միջամտության կարիք կա, համագործակցության տարբեր մակարդակներում իրենք կարողանում են գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել: «Սակայն առանց ներկայացուցչի դա ավելի շատ ջանք է պահանջում, քան ներկայացուցիչ լինելու պարագայում կլինի: Եղել են գործնական մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք և, ի պատիվ մեր ռուս գործընկերների, նրանք շատ արագ լուծում ենք տվել խնդրին»,-ասել է նա ու վստահեցրել՝  Վերին Լարսի անցակետում որևէ խնդիր չունենք:

2019-ին հայտնի էր դարձել, որ ՊԵԿ-ը Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցիչ կունենա: ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: