ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան. 2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրություն է ներկայացրել Հայաստան ժամանած քաղաքացիների թվերի վերաբերյալ։ Գրառման մեջ ասվում է.

«2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ:

Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից:

2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով:

2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով:

Նշեմ նաեւ, որ նախորդ գրառումս որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր, պարզապես վերաբերվում էր չորրորդ եռամսյակի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներին:

Ըստ այդմ՝

2019 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Չորրորդ եռամսյակի տվյալները սկսել են դրական սալդո արձանագրվել ժամանողների օգտին՝ միայն Ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո:

Հ.Գ. Այս հաշվարկում միեւնույն անձի բազմակի այցելությունները հաշվառված չեն: Միեւնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումներից հաշվի է առնվում միայն մեկը: Այսինքն, եթե միեւնույն անձը տարվա ընթացքում 10 անգամ մեկնել-ժամանել է, հաշվառվում է միայն մեկ ժամանումը եւ մեկ մեկնումը: Եթե միայն մեկնել է, հաշվի է առնվում միայն մեկնումը, եթե միայն ժամանել է՝ հաշվի է առնվում միայն ժամանումը»:

Մինչ այդ Փաշինյանն իր էջում գրառում էր կատարել, որն այնուհետև հեռացրել էր՝ պատճառաբանելով գերատեչությունների միջև առկա տարաձայնություններով: Ջնջված գրառման մեջ ասվում էր. «2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:  2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:  2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:  2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:  Նշեմ նաեւ, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:  Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: