ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշել հրաժարվել թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակից

Getty - Pool

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի թոռը՝ Սասսեքսի դուքս, արքայազն Հարրին, և նրա կինը՝ Սասեսեքի դքսուհի Մեգան Մարքլը, որոշել են հրաժարվել արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակով ստանձնած պարտավորություններից և դառնալ ֆինանսապես անկախ: Այս մասին զույգը հայտնել է «Ինստագրամ»-ի էջում:

Զույգը որոշել է, որ այսուհետ ժամանակի մի մասը կանցկացնի Միացյալ Թագավորությունում, մի մասն էլ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Կանադայում՝ միևնույն ժամանակ շարունակելով «լիակատար աջակցություն» ցուցաբերել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն: «Նման աշխարհագրական հավասարակշռությունը թույլ կտա մեր որդուն թագավորական ընտանիքի ավանդույթների նկատմամբ երախտագիտությամբ դաստիարակենք, ինչպես նաև մեզ հնարավորություն կտա կենտրոնանալ նոր բարեգործական կազմակերպության ստեղծման վրա», - ասվում է հայտարարության մեջ:

Որոշումը, ըստ Հարրիի և Մեգանի, կայացվել է ամիսներ շարունակ տևած քննարկումներից հետո: Հետաքրքրականն այն է, որ այդ մասին զույգը նախապես չի զգուզացրել ո՛չ թագուհուն, ո՛չ էլ Ուելսի արքայազն Չարլզին: Ինչպես հայտնում են բրիտանական պարբերականները, այդ մասին թագավորական ընտանիքն իմացել է լրատվամիջոցներից, ինչն էլ բավականին վրդովեցրել է ընտանիքի անդամներին: Մասնավորապես The Times պարբերականի փոխանցմամբ, թագուհին ծայրաստիճան հիասթափվել է զույգից այսպիսի որոշում կայացնելու համար: Իսկ The Sun-ը հայտնում է, որ արքայական ընտանիքի անդամների կարծիքով զույգն այս քայլով կարծես թե պատերազմ է հայտարարում  ողջ թագավորական ընտանիքին:

Այնուամենայնիվ, որքան էլ որ տարբեր լուրեր շրջանառվեն, փաստն այն է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է, որ աջակցում է  Հարրիի և Մեգանի՝  նոր կյանք սկսելու ցանկությանը: Թագուհին հունվարի 13-ին Սանդրինգհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ քննարկելու զույգի ապագա դերը: «Չնայած մենք կգերադասեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ՝ մենք հարգում և հասկանում ենք նրանց ցանկությունն ապրելու ավելի անկախ կյանքով և մնալու մեր ընտանիքի կարևոր մասը»,- ասված է հայտարարության մեջ: Թագուհու խոսքով՝ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել սահմանել անցումային շրջան, որի ընթացքում Սասեքսի դուքսը և դքսուհին ժամանակի մի մասը կանցկացնեն Կանադայում, իսկ մյուս մասը՝ Բրիտանիայում: Թե որքան կտևի այդ շրջանը, հայտնի չէ:

Թագուհու խոսքով՝ իր ընտանիքը պետք է լուծի բարդ հարցեր, առջևում դեռ շատ աշխատանք կա և վերջնական որոշումները կընդունվեն մոտակա օրերի ընթացքում:

Արքայական ընտանիքի անդամները դեռ պետք է քննարկեն Հարրիի և Մեգանի՝ պարտականությունները կատարելուց հրաժարվելու հետևանքները, հատկապես, թե ինչ ֆինանսական միջոցներ են ստանալու պալատից, ինչ տիտղոս են կրելու և ինչ առևտրային պայմանագրեր են նրանց թույլատրվելու կնքել:

Նշենք, որ թագավորական ընտանիքի ավագ անդամների ՝ թագուհու, նրա երեխաների, արքայազների և նրանց կանանց պաշտոնական ծախսերը հոգում են, այսպես կոչված, «ինքնավար դրամաշնորհով», որը հատկացնում է կառավարությունը՝ թագուհու ֆինանսական միջոցներից և հարկերից: Թե որքան գումար կտրամադրվի թագավորական ընտանիքի կողմից այս պարագայում այդքան էլ կարևոր չէ, քանի որ ամեն դեպքում, Հարրին և Մեգանը խնդիրներ չեն ունենա ապրուստի միջոցների հետ կապված: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ դքսուհին արդեն իսկ մուլտֆիլմերի հնչյունավորման  համար պայմանագիր է կնքել Walt Disney Company-ի հետ:

Հարկ է նշել, որ թագավորական պալատի անդամի պաշտոնական կարգավիճակից հրաժարվելու որոշում իր երեխաների համար կայացրել է նաև Եղիսաբեթ Երկրորդի դուստրը` արքայադուստր Աննան: Ինչպես հայտնի է, նրա ընտանիքի ոչ մի անդամ չունի ոչ տիտղոս, ոչ  պետական ֆինանսավորում, ոչ էլ պաշտոնական պարտավորություններ թագավորական ընտանիքի նկատմամբ: Թագուհու ավագ թոռնուհին՝ Աննայի դուստր Զառա Ֆիլիպսը դարձել է հայտնի ձիավարուհի և նույնիսկ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Իհարկե, նրա՝ արքայազն հանդիսացող զարմիկներից ոչ մեկը չի կարող ունենալ նման ազատություն: Թագավորական ընտանիքի անդամները պետք է խստորեն հետևեն բոլոր արարողակարգերին:  

Ուստիև հենց այս հանգամանքներում են թաքնված նաև Հարրիի և Մեգանի որոշման պատճառները:  Առաջին և գլխավոր պատճառը թերևս այն է, որ զույգը հոգնել է թագավորական պարտականություններից և դրանք չկատարելու հետևանքով ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվելուց:  Արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի ամուսնությունից ի վեր նրա անունը չի լքում տաբլոիդների առաջին էջերը։ Աֆրոամերիկյան արմատներ ունեցող հարսնացուն, ով դարձավ Վինձորյան դինաստիայի ներկայացուցիչ, միանգամից հայտնվեց բրիտանացիների քննադատության թիրախում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Մարքլը դարձավ Միացյալ Թագավորության ամենաքննարկվող դեմքերից մեկը: ԶԼՄ-ները գաղտնիքներ էին հրապարակում նրա հարազատների մասին, ծաղրում նրա արտաքին տեսքը, զարդերը, քննարկում նրա՝ արտասահման կատարած ուղևորությունները և նշում, որ նրա գործողությունները չեն համապատասխանում թագավորական ընտանիքի ավանդույթներին: Լրատվամիջոցները նույնիսկ գաղտնալսել էին Մեգանի  ձայնային հաղորդագրությունները, որի պատճառով արքայազն  Հարրին դատի էր տվել Тhe Sun և Daily Mirror կայքերին՝ նրանց մեղադրելով կնոջ կյանքը թունավորելու մեջ:  

Քննադատությունների ավելի մեծ ալիք բարձրացավ նաև նրանից հետո, երբ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշեցին Ծննդյան տոները նշել թագուհուց առանձին և խախտելով ավանդույթը հեռացան  Բրիտանիայից:  Նրանց որդու՝ Արչիի  ծնունդը նույնպես ուղեկցվեց թագավորական ընտանիքի գրեթե կեսդարյա ավանդույթի խախտմամբ. դքսուհին չցանկացավ ծննդաբերել Սուրբ Մարիամի հիվանդանոցում, որտեղ ծնվել են արքայադուստր Դիանայի և Քեյթ Միդլթոնի երեխաները: Այս փաստը նույնպես հայտնվեց բրիտանացիների քննադատության թիրախում…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: