ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայունությունը՝ կարևոր գործոն զարգացման համար․ նախագահ Սարգսյան

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին և դրանց մեջ կանանց ներգրավվածությանը նվիրված քննարկմանը:

Կարևորելով նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բարձրացվող հարցերը վերաբերում են ապագային ու սպասվող մարտահրավերներին, այն ռիսկերին, որոնց առնչվելու ենք վաղը: «Մենք ապրում ենք մի դարում, որտեղ երիտասարդ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը,- ասել է նախագահը։ -Այս երկիրը լավ օրինակ է, թե ինչպես նոր տեխնոլոգիաները, գիտելիքը, իմաստուն որոշումներն ու առաջնորդությունը կարող են լավ արդյունքներ ունենալ բոլորի համար»:

Խոսելով կայունության մասին և այն համարելով էական գործոն երկրների զարգացման համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է կանանց դերակատարությունը կայունության ապահովման և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում։ Յուրահատուկ և անգնահատելի համարելով կանանց դերն ընտանիքում՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նրանց մեծ ներդրումը երեխայի դաստիարակության, մշակույթի, լեզվի, ազգային արժեքների և ավանդույթների պահպանության հարցերում։ Նախագահը միաժամանակ նշել է, որ փոփոխվող աշխարհում կանանց համար շատ ավելի լայն հնարավորություններ կան՝ ներգրավվելու և ցույց տալու իրենց որակները, մասնակցելու կյանքի տարբեր ոլորտներում որոշումների ընդունմանը, հաջողության հասնելու տարբեր հարթակներում, այդ թվում՝ տեխնոլոգիաների, քաղաքականության և գործարարության ասպարեզներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: