ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ չի ձգտում Իրանում ռեժիմ փոխել. Թրամփ

© REUTERS / Leah Millis

Միացյալ Նահանգները նպատակ չի հետապնդում փոխել Իրանում ռեժիմը, սակայն ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վիսկոնսին նահանգում ելույթ ունենալով կողմնակիցների առջև, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս պահին փողոցներ են դուրս եկել աննախադեպ թվով իրանցիներ: Նրանք բողոքում են ռեժիմի բռնաճնշումների դեմ և ավելի լավ ապագա են պահանջում: Հիանալի մարդիկ: Ժողովուրդը հոգնել է դիտել, թե ինչպես է իշխանությունը թալացնում Իրանը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

«Ես Իրանի կառավարությանը նախազգուշացնում եմ, որ նրանք չպետք է բռնության դիմեն, կամ սպանեն ցուցարարներից որևէ մեկին, ամբողջ աշխարհը հետևում է նրանց»,- ասել է Թրամփը:

«Մենք աջակցում ենք Իրանի ժողովրդին և ազատության համար նրանց մղած պայքարին: Անհավանական մի բան է տեղի ունենում»,- ասել է ԱՄՆ նախագահը և հավելել. «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»:

«Մենք ուշադիր, շատ ուշադիր հետևում ենք, մենք չենք ձգտում ռեժիմի փոփոխության»,- ասել է նա:

Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի խոցման դեպքից հետո Իրանում ցույցեր են տեղի ունենում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իրանական կողմն է սխալմամբ հրթիռներ արձակել ինքնաթիռի ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: