ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Խալիֆ Հաֆթարը կմասնակցի Լիբիական կարգավորմանը նվիրված բեռլինյան համաժողովին

Reuters

Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը կմասնակցի Լիբիայում իրավիճակի կարգավորմանը նվիրված բեռլինյան համաժողովին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով  Al-Hadath հեռուստաալիքին:

«Հաֆթարը որոշել է ընդունել հրավերը և մեկնել Բեռլին՝ մասնակցելու միջազգային համաժողովին»,- հայտնում են ԶԼՄ-երը: Պաշտոնական հայտարարություն այդ մասին դեռևս չի արվել:

Բեռլինի համաժողովը նշանակված է հունվարի 19-ին: Դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Թուրքիան, Եգիպտոսը, Ալժիրը, ԱՄԷ-ն, Կոնգոյի Հանրապետությունը, ինչպես նաև ՄԱԿ, ԵՄ, Աֆրիկյան միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները: Բացի այդ, հրավիրված են նաև Լիբիայի միջազգայնորեն ճանաչված ղեկավար Ֆաիզ Սարաջը և Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը, ով գլխավորում է մայրաքաղաքի գրավումը:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 4 կմ/ժ
-2 C°
 
-5°   
27.01.2020
-4°   
28.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: