ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց, նա դատարանի որոշմամբ ստորագրությամբ ազատ արձակվեց, փոխանցում է News.am-ը։ 

Նշենք, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 15-ին, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։

Նիստին հրավիրված միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, և նրա կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ նախկինում ստեղծված հանձնաժողովը տվել էր եզրակացություն, որ Գրիգորյանի կալանքը համատեղելի է եղել առողջական վիճակի հետ։

Դատախազությունը միջնորդեց՝ հաշվի առնելով «Նաիրի» ԲԿ–ից ստացված՝  Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ գրությունը, նրա խափանման միջոց կալանքը փոխել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 90%
Քամի՝ 5 կմ/ժ
-2 C°
 
-2°   
18.02.2020
-2°   
19.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: