ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական բիզնեսն անհանգստացած է Վաշինգտոնի և Պեկինի միջև սպասվող առևտրային գործարքի կապակցությամբ

DW

Չինաստանում Եվրոպական առևտրային պալատն անհանգստություն է հայտնել Վաշինգտոնի և Պեկինի սպասվող առևտրային գործարքի հնարավոր հետևանքներից ԵՄ-ի համար։ Մի կողմից՝ համաձայնագրի ստորագրումը լավ նշան է, բայց եվրոպացիները չեն ընդունում Միացյալ Նահանգների կազմած «գնումների ցուցակը», որի համաձայն՝ Չինաստանը պետք է գնի ամերիկյան ապրանքներ, ասել է կազմակերպության ղեկավար Յորգ Վուտկեն Պեկինում, տեղեկացնում է DW-ն։

«Մեզ, իհարկե, դուր չի գալիս այն փաստը, որ խոսքը կարգավորվող առևտրի մասին է»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կկարգադրի Չինաստանին, թե ինչ մթերքներ և ինչ քանակությամբ պետք է նա գնի, ինչը այդ շուկայից կբացառի նրա մյուս մասնակիցներին։ Նա նշել է, որ Չինաստանը համաձայնել է 200 մլրդ դոլարով ավելացնել արդյունաբերական ապրանքների, գյուղտնտեսական ապրանքների, էներգակիրների և սպասարկումների գնումները ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ, Վուտկեն ընդգծել է, որ խոսքն արդեն լավ գների ու լավ մատակարարողների մասին չէ։

Նա հիշեցրել է, որ համաձայնագրի նախագծի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, բայց անհրաժեշտ է ստուգել, թե որքանով է փատաթուղթը համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին։

Մինչդեռ, գերմանացի արտահանողները ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային կոնֆլիկտի կարգավորման համաձայնագրի առաջին մասում չեն տեսնում նշաններն այն բանի, որ առևտրային պատերազմի հետ կապված ճգնաժամը կհարթվի։ Թեև գերմանական բիզնեսին շահավետ է լարվածության թուլացումը, որը սպասվում է համաձայնագրի ստորագրումից հետո, բայց այդ քայլը չի նշանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդհանուր ուղեգծի փոփոխություն, նախազգուշացնում է Գերմանիայի Մեծածախ և արտաքին առևտրի դաշնային միավորման (BGA) ղեկավար Հոլգեր Բինգմանը։

«Ավելի շուտ պետք է զգուշանալ այն բանից, որ խոսքը վերաբերում է քաղաքականության ժամանակավոր փոփոխության մասին ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրությունների ֆոնին։ Երկու երկրների պայքարը քաղաքական-տնտեսական գերիշխանության համար կուղեկցի մեզ դեռ երկար տարիներ»,- նշել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: