ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծաղկունքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում,  «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբևֆինանսավորմամբ, Գեղարքունիքի մարզպետարանի ու «Արենի փառատոն հիմնադրամի» հետ համագործակցությամբ,  2020 թվականի օգոստոսի սկզբին կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարում կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով:  

Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ  «Արմենպրեսին» տեղեկացրել է «Դար» հիմնադրամի ներկայացուցիչ, «Ծաղկունքի հյուրատուն» ՍՊԸ տնօրեն Յուրա Սարգսյանըև«Արենի փառատոն հիմնադրամ»-ի  տնօրեն, «Էվենտարա»  ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը:
 «Որպեսզի միջոցառումը ծառայի իր հիմնական նպատակինևանցկացվի բարձր մակարդակով, միջազգային ճանաչում ունեցող երաժշտական խմբերի, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկների ակտիվ մասնակցությամբ,  մենք այս պահից արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքները: Ակտիվ համագործակցություն ենք ծավալել միջազգային տուրօպերատորների հետ: Կապահովվի նաև մարզի արտադրողների մասնակցությունըևսեփական արտադրանքի վաճառքը:  «Լավաշի միջազգային օր»  միջոցառումը կդառնա ավանդական ու բազմաբովանդակ: Սա պայմանականորեն կարելի է կոչել իրադարձային տուրիզմ, երբ  փառատոնն իր վրա է հրավիրում աշխարհի տարբեր երկրների մարդկանց ու կազմակերպությունների հետաքրքրասիրությունը: Փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությունը»,-նշեցին Յուրա ՍարգսյանըևՆունե Մանուկյանը: Միջոցառման հիմնական հովանավորը  լինելու է  «Դար» հիմնադրամը,  իսկ  իրականացնող կողմ է հանդես գալիս «Արենի փառատոն հիմնադրամ»-ը՝ որպես նման հեղինակավոր միջոցառումների  կազմակերպման ու անցկացման փորձ ունեցող կառույց:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: