ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Զոհրաբ Մնացականյան

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տեղեկացնում է «Այսօր»-ը։

«Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որևէ պահ չի եղել, որ Հայաստանը փորձի ձգձգել բանակցային գործընթացը։

«Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», - ասաց Մնացականյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: