ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին իրանցին, ով աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում. «The Guardian»-ի անդրադարձը հայ երգչին

Public.am

Իրանահայ երգիչ Անդին իր աստղը կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որը կարժանանա այդ պատվին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս փաստը չի վրիպել հեղինակավոր «The Guardian» պարբերականի ուշադրությունից, վերջինս անդրադարձել է երգչին:

Պարբերականը նկատել է, որ Անդի Մադադյանը 22 տարեկանում գրեթե ոչինչ չունենալով է տեղափոխվել Լոս Անջելես և գումարի համար սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբում: Իսկ հիմա՝ 63-ում, միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։

Նա նկատել է՝ շատերը կարող են մտածել՝ արդյոք 14 ալբոմից հետո նոր սկիզբ կլինի: «Բայց ինձ համար դա նոր է ... քանի որ շատ ամերիկացիներ դեռ բացահայտում են ինձ և իմ երաժշտությունը: Հուսով եմ, որ այս հոլիվուդյան աստղը կբացի դռներ»,-ասել է երգիչը

Անդին նշել է՝ շատ դժվար է լինել իրանցի- ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:

Պարբերականը նշել է՝ Մադադյանը մեծացել է Իրանի մայրաքաղաքից 7000 մղոն հեռավորության վրա՝ շատ հայերի հարևանությամբ գտնվող տանը: «The Guardian»-ը ներկայացրել է նաև երգչի նախասիրությունները:

Նա մրցանակը կստանա մի խումբ աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտների հետ, որոնց թվում են Էլվիս Կոստելոն, Ալիշա Քիզը և 50 Cent-ը: «Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ Լոս Անջելեսում, այնպես որ ես իսկապես իրանահայ ամերիկացի եմ և կարող եմ ասել, որ սա ամերիկյան երազանք է»,-ասել է Անդին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: