ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

ԵՄ-ն չի մեկնաբանում Զարիֆի այն ասածը, որ «եվրաեռյակը» միջուկային գործարքը «ծախեց» Թրամփին

Anadolu Agency/ Getty Images

Եվրամիությունը հրաժարվում է մեկնաբանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այն հայտարարությունը, ըստ որի Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան իրանական միջուկային գործարքի «մնացորդները ծախեցին» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրք չսահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց:

«Ինչ վերաբերում է «եվրաեռյակի» վերաբերյալ նախարար Զարիֆի դիտողությանը, ապա մենք չենք մեկնաբանում… Մենք աշխատում ենք պահպանել գործարքը, որովհետև այն շատ կարևոր է»,- հունվարի 16-ին Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել էր, որ Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը իրանական միջուկային գործարքի «մնացորդները ծախել են» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրքեր չսահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 3 կմ/ժ
-2 C°
 
   
20.02.2020
   
21.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: