ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առողջապահության նախարարության բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնում զանգերի քանակն աճել է

Առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնում գրանցվել է 58045 հեռախոսազանգ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (47301) աճել է մոտ 23%-ով, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի գերակշիռ մասը (50822) տեղեկատվական բնույթ է կրել, մասնավորապես` հարցերը վերաբերել են անվճար բուժօգնության տրամադրման կարգին, առողջության առաջնային պահպանման օղակին, չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում վիրահատական բուժմանը, սրտային վիրաբուժությանը, երեխաների բուժօգնությանը, ծննդօգնությանը, անվճար և արտոնյալ պայմաններով պոլիկլինիկայից դեղեր ձեռք բերելու կարգին, սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչին, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բուժօգնությանը:

Գրանցվել են նաև առողջապահության նախարարության իրավասության շրջանակներից դուրս հարցեր, ինչպես նաև` առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ շնորհակալական (169) զանգեր:

Բողոքները, որոնք կազմում են գրանցված հեռախոսազանգերի գրեթե 3,7% (2163) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 3,5%-ով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: