ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել. ՌԴ ԱԳՆ

© РИА Новости / Максим Блинов/

ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշվում է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված պատասխաններում, որոնք նախապատրաստվել էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի՝ 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում:

«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում և շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է:

Կապի թեժ գիծ է գործում Երևանի և Բաքվի միջև: Վերադարձվել են գերության մեջ հայտնված Զավեն Կարապետյանը և էլվին Իբրահիմովը: Աշխատանքներ են իրականացվում մյուս բանտարկյալների համար: ԿԽՄԿ-ն նույնպես ներգրավված է այդ հարցում: Կարծում ենք, որ այս ամենը վկայում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին:

Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել: Այս թեման քննարկվել է Ս. Լավրովի վերջերս Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ: Հուսով ենք, որ տեսանելի ապագայում կողմերի միջև կվերսկսվի առարկայական խոսակցությունը: Մեր կողմից մենք Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ միասին կտրամադրենք անհրաժեշտ օգնություն»,- նշված է ՌԴ ԱԳՆ կողմից տեղադրված պատասխաններում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: