ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագիր է ներկայացրել։

Հաշվետու ժամանակահատվածում՝

 

1. Հաստատվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը:
2. ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով և այլ միջոցներով:

3. Անցկացվել են մարտավարական զորավարժություններ և հսկողական պարապմունքներ: Զորքերի կառավարման ունակությունների կատարելագործման, ստորաբաժանումների դաշտային վարժվածության բարձրացման նպատակով 2019թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվել է ռազմավարական զորավարժություն՝ զորահավաքային ռեսուրսների ընդգրկմամբ (ամբողջ ծավալով ընդգրկվել են ՀՀ զինված ուժերի կցագրված զորահավաքային ռեսուրսները): Ռազմավարական զորավարժությունների ընթացքում 5 և 10 օր ժամկետով զինա­պարտները մասնակցել են զորամասերում մարտական ներդաշնակեցմանը:

4. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ. մարտական դիրքերը և հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արևային կայաններով, ապահովվել են խմելու ջրով և էլեկտրական հոսանքով,:

5. Վերանայվել են ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերը, ներդրվել են տարբեր մակարդակի դասընթացներ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» խորագրով գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-ամսյա դասընթաց: Նշված դասընթացի նպատակն է ամբողջական դարձնել ռազմական կրթության ցիկլը՝ ունենալով ամբողջական կրթություն՝ վարժարանից մինչև ռազմավարական օղակները:

6. Բարձրացվել է զինծառայողների դրամական բավարարման չափը:

7. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել թիկունքային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: 2019թ-ի հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջ կողմից փորձնական ծրագրի իրականացումը՝ ավելի քան 40 զորամասում իրականացվում է սննդի պատրաստման և մատուցման ծառայություն: Ձեռք են բերվել և ՀՀ զինված ուժերում ներդրվել նոր տեսակի կիսաճտքավոր կոշիկներ, առավել որակյալ և հարմարավետ գուլպաներ և տաք ներքնաշորեր:

8. Կնքվել և կատարվել են 2019թ. գնումների պլանով նախատեսված ներհանրապետական արտադրության և նորոգման պայմանագրերը:

9. Մշակվել և գործողության է դրվել (ՊՆ պաշտոնական կայքէջում տեղադրումով) ԶԼՄ-ների հավատարմագրման նոր կարգ: ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի (mil.am) բջջային հավելվածն արդեն հասանելի կլինի Android և IOS օպերացիոն համակարգերում:

10. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ մեծ օրակարգ: Օրենքի նախագծում ամբողջությամբ հաշվի են առնվել ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացված կարգավորումները:

11. «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ընթացքում դասակի հրամանատարի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած և զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն:

 12. ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակե­լի շենք՝ Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում և Չոփրլուում (2020թ. հունվարի 28-ին նախատեսվում է ևս 2 շենքի հանձնում):  

13. Շարունակվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը և զինված ուժերի զարգացմանն ուղղված աշխատանքները.

ՀՀ ԶՈւ զորախմբերը մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությունների,

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են ռազմաքաղաքական խորհրդակցությունները,

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրվել են  ռազմատեխնիկական արտադրանքի մատակարարման պայմանագրեր,

 Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելու­թյուններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքե­լությունը Սիրիայում:

 14. Կատարվել են զինվորական կենսաթոշակների և ամենամսյա պարգևավճարների նշանակումներ:

  ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության  նախարարությանը  հատկացված  միջոցների շրջա­նակներում ՊՆ կենտրոնական բնակա­րանային հանձնաժողովի կողմից նախկին զինծա­ռա­յողներին տրամադրվել են բնակա­րանի գնման վկայագրեր:

«Հայաստանի Հանրապետության պաշտ­պա­նության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմվել և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ են ներկայացվել հակա­ռա­կոր­դի հետ շփման գծում մարտա­կան հերթապահության կամ հա­տուկ առա­ջադրանք կա­տարելու ժամանակ զոհ­ված նախ­կին զինծառայողների վերաբերյալ հատուցման գործեր: 2019թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Զինծառայողների կյանքին կամ առող­ջու­թյանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգա­բարձուների խորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականի համաձայն` իրականացվում են 1998-2007թթ. ընթացքում հակա­ռա­կոր­դի հետ շփման գծում մար­տա­կան հերթա­պահության կամ հա­տուկ առա­ջադրանք կա­տարելու ժամանակ զոհված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշ­մանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների զոհվելու մահանալու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնա­սիրություն­նե­ր` Հիմնադրամի հոգաբար­ձուների խորհրդի կողմից համա­պա­տասխան որոշում ընդունվելու դեպքում որպես Հիմնադրամի շահառուներ հաշվառելու և սահմանված կարգով և չափերով ամսական վճարումները կատարելու համար:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: