ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշոտ Ղուլյանն առանձնազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

Հայաստանի Հանրապետության ԱԺ և Արցախի Հանրապետության ԱԺ միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներն ամփոփելուց հետո երեկ տեղի է ունեցել երկու խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ողջունել է Արցախի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը և ընդգծել Բաքվի հայ բնակչության հանդեպ իրականացված անմարդկային գործողությունների թեմայի քննարկումը հանձնաժողովի հատուկ նիստի ձևաչափով անց կացնելու կարևորությունը։ Այնուհետև Արարատ Միրզոյանը շեշտել է.

«Միջխորհրդարանական հանձնաժողովի ընդունած հայտարարությունը պատմական իրադարձություն է, որը վաղուց է հասունացել։ Այն ինչ-որ չափով հարգանքի տուրք է Բաքվի հայ բնակչության ջարդերի անմեղ զոհերի հիշատակին»։

Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար և շնորհավորել երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի հերթական հաջողված միջոցառման առթիվ.

«Այսօրվա հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։ Այն պարունակում է շատ ճիշտ շեշտադրումներ, որոնք պետք է ուղեցույց հանդիսանան հայկական երկու հանրապետությունների ներկայացուցիչների համար Բաքվի հայ բնակչության հանդեպ կատարված հանցագործությունները արտաքին աշխարհում ներկայացնելիս»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը։

Հանդիպման վերջում անդրադարձ է կատարվել նաև Արցախում 2020 թվականին սպասվող ընտրություններին։ Երկուստեք կարևորվել է ազատ, մրցակցային ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու նշանակությունը` թե՛ Արցախում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, թե՛ միջազգային կառույցներում դրանց արդյունքները ներկայացնելու առումով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: