ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի ամենատարածված գաղտնաբառերը

2019 թվականին, ինչպես և 2018 թվականին, աշխարհի ամենատարածված գաղտնաբառերը կազմվել են ստեղնաշարի ամենապարզ զուգակցումներից. «123456» և «qwerty», ինչպես նաև դրանց համակցություններից (օրինակ՝ «1q2w3e»): Այս մասին է վկայում DeviceLock կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունը, գրում է 1in.am-ը:

Տասնյակում են նաև «password» և «111111» գաղտնաբառերը: Հրապարակվել է շուրջ 5 միլիարդ զույգ գաղտնաբառ, որոնք հայտնի են դարձել անձնական տվյալների զանգվածային արտահոսքերի պատճառով:

Ինչպես նշել Է DeviceLock հետազոտական ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, հիմնական վտանգն այն է, որ տարածված նշանաբառերի միջոցով չարագործները կարող են հեշտությամբ «կոտրել» ուրիշի էլեկտրոնային փոստը, ինչը թույլ կտա խարդախներին մուտք գործել առցանց-բանկ կամ ապրանքներ պատվիրել ինտերնետ-խանութներում ուրիշի հաշվին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: