ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոյգուն կոչ Է արել ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը

Фото: Сергей Гунеев/ РИА Новости

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժը պետք Է կատարելագործել աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն հունվարի 20-ին հայտարարել Է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կազմակերպության ստեղծման պահից ի վեր շատ բան Է արվել նրա ռազմական բաղադրիչի կատարելագործման համար: Ստեղծվել Է ճգնաժամային հակազդման համակարգ, կազմավորվել են ՀԱՊԿ-ի (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները, կանոնավոր հիման վրա անցկացվում են համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներ»,-ասել Է Շոյգուն:

Դրա հետ մեկտեղ գեներալն նշել Է, որ տարածաշրջանում եւ աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ «մնում Է բարդ»:
«Չի նվազում ճգնաժամային պոտենցիալը: Ուստի ի շահ ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի պատրաստության ապահովման եւ հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման այդ համատեղ աշխատանքն անհրաժեշտ Է շարունակել»,-նշել Է Շոյգուն:

ՀԱՊԿ-ի շրջանակում կապերի զարգացումը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, «մնում Է Ռուսաստանի անփոփոխ գերակայություններից մեկը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: