ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է կոռուպցիայի մեղադրանքով

© AP Photo/Wong Maye-E

ՉԺՀ-ի Տյանցզին քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 21-ին 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության տվյալներով՝ ամբաստանյալը ցանկություն չի հայտնել գանգատարկելու վճիռը: Հունվեյը նաև պետք է վճարի 2 միլիոն յուանի (ընթացիկ փոխարժեքով շուրջ 292 հազար դոլարի) չափով տուգանք: Պաշտոնական մեղադրանքն է՝ կոռուպցիա և պաշտոնական լիազորությունների չարաշահում: Ինչպես պնդում է հետաքննությունը, գտնվելով պետական պաշտոնում՝ նա ստացել է կաշառքներ 14,46 միլիոն յուանի (2,12 միլիոն դոլարի) չափով:

2018 թվականի հոկտեմբերի 7-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Մեն Հունվեյի ձերբակալման մասին՝ օրենքի խախտման կասկածանքով, իսկ ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Ինտերպոլի նախկին ղեկավարին կասկածում են կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
  10° 
24.02.2020
-1°   
25.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: