ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանավեճերը կմեկնարկեն չորեքշաբթի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ քննարկումները Սենատում կսկսվեն չորեքշաբթի: Կողմերից յուրաքանչյուրին կտրվի 24 ժամ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։ Այսպիսի կարգ է առաջարկել Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մակքոնելը հրապարակված բանաձևի նախագծում, որը վերաբերում է պետության ղեկավարի իմփիչմենթի ընթացակարգի դիտարկմանը։

Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ իմփիչմենթի գործը հանձնել էր Սենատին՝ նախագահի հանդեպ դատավարություն սկսելու համար։ Կատարվել է նաև դատավարությունը նախագահող դատավորի և ատենակալ-սենատորների երդմնակալությունը: Մեղադրող կողմը ներկայացնելու են յոթ դեմոկրատ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի գլխավորությամբ։

Համաձայն բանաձևի նախագծի, որը, ինչպես սպասվում է, կընդունվի սենատորների ձայների մեծամասնությամբ, կոնգրեսականները պետք է չորեքշաբթի մինչև տեղական ժամանակով ժամը 9.00-ն ներկայացնեն բոլոր փաստաթղթերը, իսկ նախագահի կողմը պետք է տա դրանց պատասխանը մինչև ժամը 11.00-ն։ Կողմերի բանավեճերը կսկսվեն ժամը 13.00-ին, մեղադրող կողմին, իսկ հետո պաշտպանության կողմին կտրվի Սենատի  երկուական նստաշրջան (24 ժամ)։

Դրանից հետո սենատորները կունենան ընդհանուր առմամբ 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց իրենց հերթին այնուհետև կտան ևս չորս ժամ բանավեճերի համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 4 կմ/ժ
7 C°
 
  10° 
24.02.2020
-1°   
25.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: