ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ստույգ նշանակված ժամկետ չկա. Մնացականյան

Պետությունների ղեկավարների հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն, սակայն դեռևս չկա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ստույգ նշանակված ժամկետ։ Տվյալ փուլում աշխատանքը կենտրոնացած է արտգործնախարարների մակարդակում։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է News.am-ը

«Բանակցային գործընթացը կարևոր նշանակություն ունի։ Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ադրբեջանական կողմի հետ։ Վերջին ժամանակներս դիտարկված գործընթացների գնահատման աշխատանք կկատարենք, և առաջիկայում կկազմենք աշխատանքային պլան՝ հաշվի առնելով մեր ունեցած հանգամանքները»,- նշել է նա։

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ չէր ուզի գերագնահատել կամ թերագնահատել յուրաքանչյուր երկրի դերը այդ ամենի մեջ։ «Մեզ համար առաջնային խնդիրներ են մնում տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև մարտահրավերները, որոնք վերաբերում են անմիջապես մեր անվտանգությանը։ Այդ հարցով մեր գնահատականը արդեն հնչել է, մենք ներգրավված ենք իրավիճակի գնահատման և իրադարձությունների հնարավոր զարգացման գործում, որոնք վերաբերում են անվտանգության հարցերին, կայունության հաստատման անհրաժեշտությանը և լարվածության աճի բացառմանը»,- ամփոփեց Մնացականյանը։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է 2020թ․ հունվարի վերջին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: