ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳՆ-ն և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետը համագործակցության հուշագիր են կնքել

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին հանդիպում է անցկացրել Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը և ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Հանդիպմանը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և դեկան Բրայան Էլիսոնը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագիրը, որի նպատակն է նախարարության գործունեության բնագավառին առնչվող ծրագրերի շրջանակներում հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը, hհաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և երկխոսության այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ երիտասարդ մասնագետների առավել լայն ներգրավվածություն: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորեց Հայաստանի կրթական կյանքում Ամերիկյան Համալսարանի դերը՝ որպես բազմաոլորտ մասնագետների պատրաստաման դարբնոց: 

Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ ԱԳ նախարարը նշեց, որ այն մեծ պատասխանատավություն, նվիրվածություն, միևնույն ժամանակ ստեղծագործ մոտեցում պահանջող աշխատանք է:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձավ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ու մոտեցումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: