ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը

Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով, հաղորդում է Panorama.am:

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Խոսքը  քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։ 

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը  հայտարարեց՝  իրենք շարունակում են մնալ այն դիրքորոշմանը, որ ներկայացված կարգավորումները իրավական անորոշությամբ են պատված։

«Կտեսնեք, որ իրավակիրառ պրակտիկայում առաջանալու են խնդիրներ և կրկին կառավարությունը վերադառնալու է այս ամբիոն և փոփոխել այդ օրենսդրական դրույթները՝ այն տարբերակով, որ մենք ենք առաջարկել»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք չեն կարող կողմ լինել այս փաթեթին, ուստի ձեռնպահ են քվեարկելու:

Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: