ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը Գրետա Տունբերգին «շատ զայրացած» է համարում

ԱՄՆ նախագահը Wall Street Journal ամերիկյան պարբերականին հարցազրույց է տվել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողվի շրջանակում, որտեղ ելույթ է ունեցել նաև շվեդ էկոակտիվիստ Տունբերգը: 

«Ես իրականում նրա մասին ոչինչ չգիտեմ»,- պարբերականին ասել է Թրամփը՝ նշելով, որ աղջիկը «շատ զայրացած» է:

2018 թվականին Տունբերգը դպրոց դասի գնալու փոխարեն, սկսել է գալ շվեդական խորհրդարանի մոտ՝ իշխանություններից պահանջելով ուժեղացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցառումները: Նրա նախաձեռնությունը վերածվել է ուրբաթօրյա կլիմայական գործադուլների միջազգային շարժման՝ FridaysForFuture:

Թրամփն ավելի վաղ արձագանքել էր ՄԱԿ ամբիոնից Տունբերգի ելույթին: Նա այդ ժամանակ նրան անվանել էր «շատ երջանիկ աղջիկ, որն ակնկալում է լուսավոր և հիասքանչ ապագա»: Ի պատասխան դրան՝ Տունբերգը այս արտահայտությունը ժամանակավորապես  դարձրել էր Twitter-յան իր էջի նկարագրությունը:

Time ամսագրի վարկածով ակտիվիստը դեկտեմբերին դարձել էր «Տարվա մարդ-2019»: Թրամփը քննադատել էր Տունբերգին «Տարվա մարդ-2019» ճանաչելը՝ էկոակտիվիստի հաղթանակն անվանելով «անհեթեթ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: