ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է Տիգրան Սարգսյանի պաշտոնը ԵՏՀ կոլեգիան ղեկավարելուց հետո

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, ով լքում է իր պաշտոնը հունվարի 31-ին, ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԵՏՀ լրատվական ծառայությունից։

«Այսպիսով, Տիգրան Սարգսյանը պահպանելու է բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը։ Հիմնադրամի նպատակն է աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Տաջիկստանի Հանրապետության տնտեսությունների թվայնացման գործընթացներին։ Այդ երկրները Եվրասիական զարգացման բանկի անդամ են, որը կոչված է նպաստելու նրանց տնտեսական աճին ու նրանց միջև առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը»,- հայտնեցին ԵՏՀ-ից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: