ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.2 դրամ +0,68 EUR - 416.32 դրամ -9,58 RUB - 6.61 դրամ -0,8 GBP - 486.74 դրամ -7,99
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ նոր պատժամիջոցներն անվանել է անօգտակար

ԱՄՆ պատժամիջոցները Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, հաստատել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ-ը հինգշաբթի ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են մտցվել ԻԱԷԿ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և հենց կազմակերպության դեմ։ Այժմ նրանց ակտիվները ԱՄՆ տարածքում, համաձայն ընդհանուր կանոնների, սառեցվել են։ Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց ցանկացած գործարք երկրորդային պատժամիջոցների առարկա կհանդիսանա։

«Պարոն Սալեհին նշանավոր գիտնական է և քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են (ԱՄՆ) հուսահատության հետ և ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա»,- ասվում է Մուսավիի հայտարարությունում, որը դատապարտել է պատժամիջոցները։

Նրա խոսքով՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությունը «վաղուց փակուղի է մտել»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 8,23 կմ/ժ
24 C°
 
31°  18° 
07.07.2022
34°  19° 
08.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: