Ալմաթիում Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետի հետ

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի պարոն վարչապետ,
շատ ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար, և ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իհարկե, մեր երկրների միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, մեր երկրները մշակութային, հումանիտար կապերի հարուստ պատմություն ունեն: Սակայն մենք չենք կարող պարծենալ մեր առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով, և դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Բայց կարծում եմ, որ մենք պետք է,- և հատկապես 21-րդ դարում դա հաստատ լուծվող հարց է - բարձրացնենք մեր տնտեսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության մակարդակը, և իհարկե, ես պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ: Ինչո՞ւ եմ ես հատկապես ընդգծում առևտրատնտեսական կապերի հարցը, քանի որ վստահ եմ՝ մյուս ուղղություններով մենք որևէ խնդիր չունենք և չենք ունենա»:
Մոլդովայի վարչապետն իր խոսքում նշել է.
«Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Իսկապես մենք երջանիկ ենք, քանի որ մեր երկրների, մեր ժողովուրդների միջև կան շատ լավ հարաբերություններ՝ մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում: Դուք, իհարկե, իրավացի եք՝ մենք նաև մեծ ներուժ ունենք տնտեսական կապերը զարգացնելու համար, քանի որ և՛ դուք, և՛ մենք որոշակի առավելություններ ունենք մի շարք ոլորտներում, որտեղ կարող ենք զարգացնել համագործակցությունը: Ես այդ մասին խոսեցի նաև իմ ելույթում: Մոլդովան Եվրոպական միության հետ ազատ առևտրի ռեժիմ ունի, և հաշվի առնելով Հայաստանի ներկայացուցիչների նախաձեռնողականությունը՝ կարծում եմ, որ կկարողանանք շատ լավ օգտագործել այդ հնարավորությունը: Որոշ ուղղություններով էլ գտնվում ենք նույն շուկայում, բայց, իհարկե, մրցակից չենք հանդիսանում, մենք միայն կարող ենք գովելի խոսքեր ասել հայկական կոնյակի և մնացած արտադրանքի մասին: Շատ լավ հարաբերություններ ունենք նաև տարբեր բարեփոխումների ուղղությամբ՝ օրինակ, պետական ֆինանսների բնագավառում. Համաշխարհային բանկում աշխատելու տարիներին շատ եմ առնչվել Ձեր երկրի ֆինանսների նախարարության հետ, որտեղ առաջադեմ բարեփոխումներ էին իրականացվում: Այսինքն՝ մենք կարող ենք տարբեր ուղղություններով խթանել մեր փոխգործակցությունը և նոր ազդակ հաղորդել:
Եվ, իհարկե, մենք սպասում ենք Ձեզ Մոլդովայի Հանրապետությունում: Իմ այցից առաջ ես զրուցել եմ Իգոր Նիկոլաևիչ Դոդոնի հետ, նա ջերմ ողջույններ է ուղարկում Ձեզ և փոխանցում, որ մենք սպասում ենք Ձեզ Մոլդովայում այցով:
Կարծում եմ նաև, որ անպայման պետք է վերսկսել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը լավ հարթակ է հարցերը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար»:
Հայաստանի և Մոլդովայի վարչապետները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
-
13:01
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում
-
12:44
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
-
12:42
Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը. Արմեն Սարգսյանի հայտարարությունը
-
12:19
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
-
11:59
Կիրականացվեն Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
-
11:57
VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում
-
11:44
Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին
-
11:32
Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները
-
11:31
ՌԴ խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում
-
11:11
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան
-
11:01
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 172216-ի
-
10:39
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
-
10:06
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
-
09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
19:15
Մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ
-
18:09
Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում
-
15:02
Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. Արմեն Սարգսյան
-
14:14
15։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
-
13:51
Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա զինամթերքի վնասազերծում
-
12:19
Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի ԱԳՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ