ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարադոնան բարձր է գնահատել հայազգի ֆուտբոլիստի խաղն իր թիմի դեմ

AS

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որն այժմ որպես մարզիչ գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա»-ն, թիմի հերթական խաղից հետո գովասանքի է արժանացրել մրցակցի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին:

«Ուժեղ տղա է: Իսկ ինչպես է առաջ գնում, ասես կենդանի լինի, շնորհավորում եմ նրան, նա բոլորից առաջ անցավ»,- Մարադոնայի խոսքը փոխանցում է TyC Sports-ը, հայտնում է Tert.am-ը

Նորբերտո Բրիասկոն հանդես է գալիս «Ուրական» թիմում, որն Արգենտինայի առաջնության 18-րդ տուրում «Խիմնասիայի» դեմ խաղացել է 1:1 հաշվով: Բալեկյանը դաշտում է եղել խաղի ողջ ընթացքում և աչքի է ընկել վստահ խաղով: Այս մրցաշրջանում նա երկու գոլի հեղինակ է դարձել:

23-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Բուենոս Այրեսում: Հայկական ծագում ունի մորական կողմից (Բալեկյան): 2018 թվականին նա ընդունել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը և արդեն 4 հանդիպում է անցկացրել ազգային ընտրանու կազմում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: