ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 149-ի

Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 149-ի: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Վանյի» պորտալին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ճապոնիայում գրանցվել է հիվանդության 20 դեպք, Թաիլանդում՝ 19, Սինգապուրում՝ 18, Հարավային Կորեայում՝ 15, Ավստրալիայում՝ 12, Գերմանիայում՝ 10, ԱՄՆ-ում՝ 9, Մալայզիայում՝ 8, Վիետնամում՝ 7, Ֆրանսիայում՝ 6, ԱՄԷ-ում՝ 5, Կանադայում՝ 4, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Իտալիայում՝ վարակման երկուական դեպք: Ֆիլիպիններում հիվանդացել է 2 մարդ, որոնցից մեկը մահացել է, որը դարձել է Չինաստանի սահմաններից դուրս մահվան առաջին դեպքը: Իսպանիայում, Կամբոջայում, Նեպալում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և Շրի Լանկայում գրանցվել է թոքաբորբով հիվանդանալու մեկական դեպք:

Մեկ օր առաջ Չինաստանի պետական հետուստատեսությունը հայտնել էր արտասահմանում վարակման 147 դեպքի մասին, մինչ այդ խոսվում էր 124 վարակվածների մասին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, որոնցից 2 296 մարդ ծանր վիճակում է: Մահվան դեպքերի թիվը հասել է 361-ի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: