ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենետիկի հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ՍԴ շուրջ առկա լարվածությանը

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ: Այս մասին նա նշել է իր հայտարարության մեջ, հայտնում է Ազատությունը:

«Ես շարունակում եմ մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող բացահայտ կոնֆլիկտով: Կիսում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգություններն այդ առնչությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Ջիանի Բուքիքիոն նախ հիշեցրել է 2019 թվականին Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված հանձնարարակաները, որ «ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր, բացառվի որևէ անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պետք է այնպես մշակվի, որպեսզի չազդի ընթացիկ գործերի արդյունքների վրա»:

«Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակը հանգուցալուծելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտները դրսևորեն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք, փոխադարձ հարգանք: Ես կրկին կողմերին կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը», - հորդորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: