ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզաբանելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ ծավալվող զարգացումները

Berge Arabian

Նախկինում հայ համայնքին պատկանած, սակայն հանրապետական շրջանում պետության կողմից բռնագրավված «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) անշարժ գույքի շուրջ զարգացումները շարունակվում են:

Ներկայում Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող պատմական շենքը հունվարի 28-ին մրցույթային կարգով 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության՝ չնայած այն բանի, որ «Սանասարյան հան» սեփականության հարցը Պոլսի հայոց պատրիարքարանը վիճարկում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում, հայտնում է Ermenihaber-ը

Տեղի ունեցածի կապակցությամբ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցումապնդում է հղել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Մեջլիսի հայ պատգամավորը հարցադիմումի մեջ նախ իր մտահոգություններն է հայտնել հայկական շենքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, մասնավորապես շեշտելով, որ շենքը մասնավոր մի կասկածելի ընկերության հյուրանոց դարձնելու նպատակով վարձակալության է տրվել այն պայմաններում, որ  շենքի սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում: Ապա հիշեցրել, որ հասարակության մեջ հիմնավոր մտահոգություններ կան առ այն, որ պատմական շենքի համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այն վերանորոգումը, որը պետք է արվի «Սանասարյան հան»-ը հյուրանոց դարձնելու համար:

Փայլանը հետաքրքրվել է, թուրք նախարարից, թե արդյոք նրա ղեկավարած գերատեսչությունը հաստատելու է շենքի վարձակայությունը՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող իրավական գործընթացը:

Փայլանը Էրսոյին հարցեր է ուղղել նաև վարձակալության մրցույթը մամուլի համար փակ անցկացնելու պատճառների, մրցույթում հաղթող ճանաչված ընկերության առաջարկած պայմանների, ինչպես նաև այն մասին, թե ինչ իրավական հարաբերություններ կարող են ունենալ պատրիարքարանը և վարձակալության մրցույթը շահած կազմակերպությունը այն դեպքում, եթե դատարանը պատրիարքարանին հետ վերադարձնի «Սանասարյան հան»-ի նկատմամբ սեփականության իրավունքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: