Հայերի գանձերը որոնելու մոլուցքը. Թուրքիայում 5 տարվա ընթացքում 523 անգամ գանձ են որոնել

«Իրական գանձը ոչ թե գետնի տակ է, այլ՝ գետնի վրա»,-ասում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Թումա Չելիքը։
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը պատասխանել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ՝ ԹԱՄԺ-ի պատգամավոր Թումա Չելիքի հարցապնդմանը, ով Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել էր Մարաշի հայկական և հունական բնակավայրերում պետության թույլտվությամբ գանձ գտնելու նպատակով կատարված պեղումների հարցը։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական Bianet.org լրատվակայքը։
Աղբյուրի համաձայն՝ Թումա Չելիքի հարցմանն ի պատասխան՝ նախարար Էրսոյը նշել է, թե տվյալ բնակավայրերում գանձ լինելու մասին որևէ տեղեկություն կամ փաստ չի գտնվել, և որ պեղումներն իրականացրած հնագետ Հաթիջե Քըլըչասլանն այդ աշխատանքները կատարել է՝ անհրաժեշտ թույլտվությունն ստանալուց հետո։
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարը նաև հայտնել է, որ ամբողջ Թուրքիայում 2014-2019 թթ․ 523 անգամ գանձ է որոնվել, սակայն որևէ տեղեկություն չկա առ այն, թե նման բան գտնվել է։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավոր Չելիքը Bianet.org-ի հետ հարցազրույցում ընդգծել է գանձ որոնելու՝ Թուրքիայում տարածված մոլուցքն արգելելու անհրաժեշտության մասին, քանի որ դրա հետևանքով խիստ տուժում են պատմական և մշակութային կոթողներ։
Չելիքը նաև նշել է․ «Նախարարությունն իր պատասխան նամակում հայտնում է, թե Մարաշում գրանցված 305 կառույց է առկա, սակայն այդ շինությունների մեջ ոչ մի եկեղեցի կամ սինագոգ չկա։ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից կազմված Մշակութային հարստությունների քարտեզի համաձայն՝ Մարաշում առնվազն 50 հայկական, հունական, ասորական և հրեական մշակութային կոթող կա։
Եթե գանձ որոնելու ուղղությամբ գործադրված այսչափ ջանքերն ուղղվեին այդ շինությունները պահպանելուն, ապա մշակութային ժառանգության մաս կազմող կառույցները պաշտպանելու գիտակցության մակարդակը կբարձրանար։ Դարձյալ նախարարության տրամադրած տվյալների շնորհիվ պարզ է դառնում, որ կատարված պեղումների արդյունքում ոչ մի գտածոյի չեն հանդիպել։ Գանձն իրականում ոչ թե գետնի տակ է, այլ՝ գետնի վրա»։
-
21:29
Ալիևի ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր
-
19:58
Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին
-
19:47
Կա մի հարց՝ մենք պարտվե՞լ ենք, թե՞ մեզ դիտավորյալ տարել են ստորացուցիչ պարտության. Կարեն Բեքարյան
-
18:02
Նախագահը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
-
17:20
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա
-
16:54
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Արտակ Բեգլարյան
-
16:50
Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր
-
16:31
Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ միանալ և սատար կանգնել բանակին. Վազգեն Մանուկյան
-
16:18
ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը
-
16:11
ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
-
16:00
Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է քառօրյա ժողովը
-
15:54
ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
-
15:49
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը
-
15:39
Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
-
15:38
Ադրբեջանը պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրախավորել է Արցախի բուժհաստատությունները. Human Rights Watch
-
15:04
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել
-
13:46
ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք.Բայդեն
-
13:11
Արման Թաթոյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. քննարկվել է գերիների վերադարձի հարցը
-
13:09
Սումգայիթյան ջարդերը պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին. Արցախի ԱԺ խմբակցությունները կոչը միջազգային հանրությանը
-
12:33
Գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են․ ՀՀ ՄԻՊ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:43
ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 5 կմ/ժ