Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ախալցխայում
Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Զարեհ Սինանյանը մեկնել է Ախալցխա և հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն: Հանձնակատարն իր խոսքում նշեց, որ այսպիսի այցերը կարևոր են ոչ միայն հայ համայնքների հետ հանդիպումների և խնդիրների բարձրաձայնման առումով, այլև նմանօրինակ հանդիպումների և ծանոթությունների տեսանկյունից: Ընդգծվեց այն հանգամանքը, որ հայ և վրացի ժողովուրդները կողք կողքի բնակվում են համերաշխության և եղբայրության սկզբունքներով՝ նպաստելով նաև երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Վրացի պաշտոնյաները ներկայացրին Ջավախքում իրականացվող բարեփոխումները՝ սկսած կրթական մակարդակի բարձրացումից մինչև ճանապարհների կառուցում և ենթակառուցվածքների արդիականացում:
Անդրադարձ կատարվեց տեղի հայության առօրյային, զարգացման ծրագրերին և այլ թեմաների: Պատրաստակամություն հնչեց համագործակցել ծավալել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը այցելեց թիվ 3-րդ հայկական դպրոց և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Օրվա երկրորդ կեսին Զարեհ Սինանյանը հանդիպեց Ախալցխայի հայության հետ: Հանդիպումն ընթացավ անմիջական մթնոլորտում, ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող բոլոր հարցերը: Դրանց գերակշիռ մասը վերաբերում էին կրթական ոլորտին՝ սկսած դասագրքերի քանակի, որակի ու բովանդակային խնդիրներից մինչև ուսուցիչների վերապատրաստում, նրանց որակավորման տարակարգի շնորհման դժվարություններ, նոր կադրերի պատրաստում, այլ հայագիտական առարկաների դասավանդման խոչընդոտներ և այլն: Ներկաները կարևորեցին նաև Վրաստանին սահամանամերձ հայկական մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարները: Շոշափվեցին սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներին առնչվող հարցեր: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ վրացի գործընկերների հետ ունեցած պաշտոնական հանդիպումների ընթացքում այս թեմաների մեծ մասին անդրադարձ կատարվել է, ձեռք են բերվել որոշ նախնական համաձայնություններ, համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:
Հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելեց Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն։ Ավելի նեղ շրջանակով դարձյալ հանդիպում տեղի ունեցավ հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:
Օրվա ավարտին հանձնակատարն այցելեց Ծուղրութ գյուղ և շրջայց կատարեց։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,09 կմ/ժ