ՌԴ-Բելառուս նավթային վեճ. սուվերենության բարձրացո՞ւմ, թե՞ դերակատարի փոփոխություն

2020թ.-ի հունվարի 1-ից դադարեցվել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև ռուսական նավթի մատակարարումը: Պատճառը՝ 2019-ի վերջին ընթացող երկկողմ չհաջողված բանակցություններն են:
Երկու երկրների միջև ստեղծված լարվածությունը հասկանալու համար անհրաժեշտ է մի փոքր ետ գնալ՝ մինչև ՌԴ կողմից «Հարկային մանյովրի» գաղափարի ներդրումը («Հարկային մանյովր», տե՛ս ներքևում):
Բելառուսական կողմը պնդում է, որ ներռուսաստանյան փոփոխությունների արդյունքում տուժում են բելառուսական նավթավերամշակող ընկերությունները՝ ի հաշիվ ռուսական նավթի գների՝ համաշխարհային մակարդակին մոտարկման:
Ռուսական կողմը պատրաստ է շարունակել Բելառուսին զեղչով նավթի մատակարարումը, սակայն բացառապես ի հաշիվ «Հարկային մանյովրի» շրջանակներում:
Իսկ այժմ, ամեն ինչի մասին՝ առավել մանրամասն:
Ի՞նչ է «Հարկային մանյովր»-ը
Գաղափարը ՌԴ-ում շրջանառվել է 2012թ.-ից սկսած՝ կապված ռուսական հարկային քաղաքականության համակարգային բարեփոխումների հետ:
«Հարկային մանյովրի» ողջ գաղափարը կայանում է հետևյալում. ուժի մեջ մտնելու պահից սկսած (2019թ. հունվարի 1) առաջիկա 6 տարվա ընթացքում հետզհետե կրճատել նավթի արտահանման դրույքները, փոխարենը բարձրացնել օգտակար հանածոների արդյունահանման հարկը: Այս քայլով ՌԴ-ն լուծում է մի քանի խնդիր. նպաստում է նավթի և նավթամթերքի առավել շահավետ արտահանմանը, մեծացնում է բյուջետային եկամուտները (ի հաշիվ արդյունահանման հարկի դրույքի բարձրացման): Այս ամենի արդյունքում կբարձրանա նաև ռուսական նավթի արտահանման գինը: Հետևանքների կրողներից է Բելառուսը, ում Ռուսաստանը տարիներ ի վեր համաշխարհային շուկայականից մոտ 17 % էժան` 334 դոլլար տոննայի դիմաց գնով, նավթ է մատակարարել:
«Հարկային մանյրովրի» վերջնական իրականացման արդյունքում ռուսական նավթն ու նավթահումքը Բելառուսին նույնպես կմատակարարվի միջազգային գներով:
Հավելենք, որ սեփական պետական նավթավերամշակող ընկերությունների համար հարկային փոփոխությունները ենթադրում են այսպես կոչված «դեմպինգային սուբսիդիաներ». պետական բյուջեից այդ ընկերությունները կֆինանսավորվեն նավթի ներքին գները զսպելու նպատակով:
Ռուս-բելառուսական բանակցությունների առարկան
«Հարկային մանյովրի» ուժի մեջ մտնելուց ի վեր (2019թ.) բելառուսական կողմը դժգոհում է ռուսական և սեփական նավթավերամշակող ընկերությունների համար անհավասար պայմաններից: Ի պատասխան, ռուսական կողմն առաջարկում էր Բելառուսի հետ «ավելի խորը տնտեսական ինտեգրացիայի» գործընթաց սկսել՝ միասնական մաքսային և հարկային քաղաքականությամբ: Դա ենթադրում էր, մի կողմից՝ բելառուսական նավթավերամշակող ընկերությունների ձեռքբերում ՌԴ կողմից, մյուս կողմից՝ փորձագիտական լայն շրջանակների գնահատմամբ, մեկ միասնական պետության ստեղծում:
Բելառուսական կողմը չհամաձայնվեց ռուսական կողմի պայմանին, ու չնայած այն հանգամանքի, որ «Հարկային մանյովրի» ուժի մեջ մտնելուց հետո սկզբնական փուլում ռուսական նավթը շարունակում է Բելառուսի համար համաշխարհային գներից 15-17 դոլարով էժան լինել, Բելառուսի նախագահը հրահանգեց այլընտրանքներ փնտրել:
Ոչ ռուսական նավթ Բելառուսո՞ւմ
2019թ.-ի դեկտեմբերին Բելառուսը հայտարարեց երրորդ երկրներից նավթի ներկրման մտադրության մասին: Նավթի գնման մասին Բելառուսն առաջարկություն ուղարկեց Ուկրաինա, Ղազախստան, Լեհաստան, Ադրբեջան, Բալթյան երկրներ:
Մինչդեռ նավթ Բելառուսը գնեց Նորվեգիայից: Խոսքը 80 հազար տոննա նավթի հումքի մասին է, որը կվերամշակվի բելառուսական պետական «Նավթան» ընկերությունում:
Սա իհարկե նավթամթերքի արտահանման տարեկան սպասարկմանը չի բավարարի: Պետք է նշել, որ, չնայած ՌԴ հետ բանակցությունների անհաջողությանը, ռուսական նավթի մատակարարումը հունվարի 4-ին մասնակիորեն վերսկսվեց:
Չնայած բելառուսական փորձագիտական շրջանակների կողմից հաճախ է բարձրաձայնվում ռուսական նավթին այլընտրանք հանդիսացող նավթի 18 տեսակների առկայության մասին, դրանցից և ոչ մեկը գնային առումով մրցակցային չէ ռուսականին: Պատճառներից հիմնականը՝ փոխադրումների հետ կապված ծախսերն են. նույնիսկ «Հարկային մանյովրի» վերջանակ ավարտից հետո, երբ ռուսական նավթի գները Բելառուսի համար հավասարվեն համաշխարհային գներին, միևնույն է, ռուսականն ավելի էժան կլինի:
Բելառուսական դեմպինգ. սուվերենության բարձրացո՞ւմ, թե՞ դերակատարի փոփոխություն
Մի քանի հանգամանք հաշվի առնելու դեպքում հասկանալի է դառնում, որ Բելառուսն այս պահին իրականացնում է դեմպինգային տնտեսական քաղաքականություն: Նախ, ռուսական նավթի փոխադրման հետ կապված ծախսերի հարցը, որի մասին նախորդիվ ասվեց: Երկրորդ, ռուսական նավթի գները առնվազն մինչև 2024թ.-ը ցածր կլինեն համաշխարհայինից: Մինչդեռ այս ամենը չխանգարեց Բելառուսին հենց այս պահից գնել ավելի թանկ նավթ:
Եթե դա արվում է երկրի սուվերենության պահպանման և ազգային նավթավերամշակող ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու նպատակով, բելառուսական դեմպինգային տնտեսական քաղաքականությունը մտնում է այդ տրամաբանության մեջ:
Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի այցը Բելառուս և ԱՄՆ կողմից նավթի պահանջարկի հարյուր տոկոսանոց սպասարկման մասին խոստումները մի փոքր այլ երևույթի մասին են խոսում: Ցանկացած դեպքում, ոլորտի մենաշնորհային բնույթի սպասարկումը սուվերենության բարձրացման մասին չէ խոսում, կամ առնվազն ինչ-որ պահից առաջացնելու է այդ խնդիրը: Նախկինում Բելառուսի մոտ այդօրինակ սպասարկում իրականացնում էր ՌԴ:
Արդյո՞ք դա չի նշանակում, որ ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում Բելառուսը պարզապես կփոխի խաղի կանոններ թելադրող դեկատարին՝ ի դեմս Միացյալ Նահանգների:
-
22:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 62 մլն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին և Արցախին
-
22:09
Ռուսաստանը պատրաստ է բավարարել բարեկամ երկրների ֆերմերների պարարտանյութերի պահանջարկը. Պուտին
-
21:40
Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ
-
21:09
Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
-
21:01
ԱԺ խորհուրդը որոշել է վաղը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցով արտահերթ նիստ անել
-
20:32
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ դաշինքը հույսը դնում է բոլոր երկրների անվերապահ հնազանդության վրա
-
19:01
Արցախի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
-
18:29
Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը
-
17:27
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
-
17:00
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
-
16:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Էրդողանի և Բայդենի հանդիպումը կայացել է Մադրիդում
-
15:15
Ռուբեն Ռուբինյանն Անկարայի հետ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չի տեսնում
-
15:00
ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
-
14:46
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին
-
14:22
Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ
-
14:02
Հունվարրի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան
-
13:20
1,5 տարի ունենք լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
-
13:03
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին
-
12:15
Թուրքիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 2,57 կմ/ժ