ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը պատռել է Թրամփի ելույթի տեքստը

Երեկ երեկոյան Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ մի քանի ոչ միանշանակ դրվագներ են տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սենատորների և Ներկայացուցիչների պալատի անդամների առջև երկրի իրավիճակի մասին նախագահի ելույթը համարվում է ավանդական ամենամյա ուղերձ: Դրա ընթացքում պահպանվում են պետության ղեկավարի և օրենսդիրների կողմից ընդունված մի շարք գործընթացներ:

Մասնավորապես, դրանցից մեկը ենթադրում է, որ նախագահը ելույթից առաջ իր տեքստը փոխանցում է ԱՄՆ փոխնախագահին, որը համարվում է Սենատի ղեկավարը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակին: Սովորաբար դա ուղեկցվում է ձեռքսեղմամբ, ինչպես անցած տարի:

Թրամփը չի հրաժարվել ավանդույթից և տեքստը փոխանցել է փոխնախագահ Մայք Փենսին և Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Ստանալով տեքստը՝ Փելոսին ցանկացել է սեղմել նրա ձեռքը, սակայն Թրամփը պարզապես շրջվել է և կանգնել իր տեղում ելույթի համար: 

Խոսնակը նարդային ժպտացել է, իսկ հետո բոլորի ներկայությամբ պատռել է Թրամփի ելույթի թղթապանակի բոլոր էջերը և բարկացած նետել սեղանին:

Իր հերթին, Փենսը չի անտեսել Փելոսիին և սեղմել է նրա ձեռքը:

Բացի այդ, ԶԼՄ-ները ուշադրություն են դարձրել, որ սովորաբար Պալատի խոսնակը պետության ղեկավարի ելույթից առաջ նրան ներկայացնում է Կոնգրեսի անդամներին՝ ասելով. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների նախագահին…»: Սակայն այս անգամ Փելոսին սահմանափակվել է հետևյալ խոսքերով. «Կոնգրեսի անդամներ, Միացյալ Նահանգների նախագահը»: Դրանից հետո դահլիճում հանրապետականները սկսել են բղավել՝ «ևս 4 տարի»՝ նկատի ունենալով նոյեմբերին Թրամփի վերընտրումը, քանի որ հակառակ դեպքում Կոնգրեսի առաջ ելույթ կունենա այլ նախագահ:

Մեկնաբանելով իր պահվածքը՝ Փելոսին լրագրողներին հայտնել է, որ «դա իր կողմից հարգալից վերաբերմունք էր՝ հաշվի առնելով այլընտրանքները, որոնք նա ուներ Թրամփի նկատմամբ»: «Դա անպիտան ելույթ էր»,- հավելել է նա:

Հարկ է նշել, որ Թրամփի ելույթը տեղի է ունեցել իմպիչմենթի ֆոնին, որը նրա դեմ հայտարարել են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները՝ Փելոսիի գլխավորությամբ: Չորեքշաբթի Սենատում պետք է ամփոփիչ քվեարկություն անցկացվի, որի արդյունքում կորոշվի՝ արդյոք օրենսդիրները նախագահին մեղավոր են ճանաչում կամ ոչ: Ակնկալվում է, որ Թրամփին կարդարացնեն:

Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ երրորդ նախագահը, ում իմպիչմենթ են հայտարարել: Դեմոկրատները հայտարարում են, որ նա ձգձգել է Կոնգրեսի հավանությանն արժանացած ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային՝ փոխարենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջելով քաղաքական ծառայություն՝ իր ընդդիմախոս Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու տեսքով։ Ինքը՝ Թրամփը, հայտարարում է, որ ուկրաինական իշխանություններից պահանջել է միայն պայքար կոռուպցիայի դեմ:   

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: