ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Վանեցյանը հայտարարում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին

Politik.am

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ հայտարարելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին, փոխանցում է Aysor.am։

«Փորձելու եմ ինձ ներկայացնել արդեն քաղաքական դաշտում, քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես պատրաստվում եմ առաջիկայում իրականացնել», - ասել է նա։

Վանեցյանը նշել է, որ շատ մոտ ժամանակներս կհայտարարի կուսակցության գրանցման մասին։

Նա ասել է, թե անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել ու միավորել հասարակության այն լայն զանգվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, չեն արդարացվել նրանց հույսերը ու նրանք մարդիկ են, որոնք չեն ուզում վերադարձ անցյալին։

«Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել, որով հասարակությունը սևերի ու սպիտակների է բաժանվել, ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, բերվել է քաղաքական դաշտ օրակարգ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են, ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ այնցյալին չլինի, բայց ես նաև այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին ու այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է, նման բան չկա, մենք բոլորս հայ ենք, ՀՀ քաղաքացիներ ենք», - ասել է Վանեցյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: