ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Երևանին դիմել Վենետիկի հանձնաժողով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հանրապետության իշխանություններին կոչ են անում Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրական դատարանի ղեկավարին և մի շարք դատավորներին հեռացնելու նպատակով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, փոխանցում է Aysor.am:

«Այս թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս կապակցությամբ բարձրացված որոշ հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ որպես Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին, կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը հնարավոր է արագ ընդունել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, ներառյալ՝ հայ ընտրազանգվածի՝ հանրաքվեի անցկացման դեպքում», - ասված է ԵԽԽՎ կայքում հրապարակված համազեկուցողների հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: