ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմփիչմենտի գործընթացով Թրամփին հաջողվեց կոնսոլիդացնել Հանրապետական կուսակցությունը և ամրապնդել իր դիրքերը

LEAH MILLIS/REUTERS

Միացյալ Նահանգների պատմության մեջ գործող նախագահին իշխանությունից հեռացնելու երրորդ փորձը ձախողվեց: Սենատն արդարացրեց երկրի նախագահին:

Դեմոկրատների սպասելիքները հօդս ցնդեցին:  Այն փաստը, որ իմփիչմենտի գործընթացը, որը սկսվեց անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին, կարող էր ավարտվել ձախողմամբ, սպասելի էր նույնիսկ դեմոկրատների համար: Սակայն վերջիններս հույս ունեին, որ այդ իմփիչմենտը և առաջադրված մեղադրանքները, հիմք կհանդիսանան նախընտրական քարոզարշավի համար, կհարվածեն գործող նախագահի իմիջին և կթուլացնեն հանրապետականների դիրքերը:

Սակայն տեղի ունեցավ հակառակը: Թրամփին հաջողվեց կոնսոլիդացնել Հանրապետական կուսակցությունը և ամրապնդել իր դիրքերը 2020թ.-ի նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ:  Ավելին, Gallup միջազգային գործակալության կողմից հրապարակված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ներկայումս Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է պատմական առավելագույնի: Նրան սատարում է ամերիկացիների 49% -ը, ինչը բավականին լավ արդյունք է դեմոկրատների անկում ապրող վարկանիշի ֆոնին:

Դրա մասին է վկայում ոչ միայն Թրամփի իմփիչմենտի ձախողումը, այլ նաև Ամերիկյան Այովա նահանգնում օրերս տեղի ունեցած դեմոկրատների ներկուսակցական ընտրությունները: Դեմոկրատական կուսակցության աջակիցները պետք է որոշեին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակցի անունը, սակայն այդ գործընթացը պսակվեց սկանդալով: Նախքան պաշտոնական թվերի հրապարակումը, թեկնածուներն իրենք են սկսել հրապարակել քվեարկության իրենց սեփական հաշվարկները՝ տեխնիկական խնդիրներից ելնելով: Ավելին, այդ հաշվարկներից հետո պարզ է դարձել, որ ամենաքննարկվող թեկնածու Ջո Բայդենը, ով պետք է դառնար Թրամփի գլխավոր հակառակորդը, չորրորդ տեղն է զբաղեցրել: Սոցիալական ցանցերում անմիջապես սկսեցին քննարկել, թե ամերիկացիները ինչպես կարող են երկրի ղեկավարումը  վստահել դեմոկրատներին, երբ նրանք նույնիսկ ի վիճակի չեն մեկ նահանգում ընտրությունների արդյունքները հաշվարկել:

Թրամփը, անկասկած, վերելքի փուլում է: Այն, որ ԱՄՆ նախագահը երկրորդ անգամ կվերընտրվի, ավելի իրատեսական է դառնում:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: