ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դամասկոսում 172 ուղևորով օդանավը հայտվել է կրակի գոտում

Azh.kz

172 ուղևորով օդանավը վայրէջք կատարելիս գրեթե հայտնվել է սիրիական բանակի կրակի տակ, որը հետ էր մղում Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հարձակումը: Արդյունքում օդանավը տեղափոխվել է ռուսական ավիաբազա, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գեներալի խոսքով՝ հինգշաբթի գիշերը ժամը 2-ից հետո Իսրայելի ՌՕՈՒ չորս F-16 կործանիչներ առանց Սիրիայի օդային տարածք մտնելու ութ «օդ-հող» հրթիռով անսպասելի հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձաններին: Ի պատասխան՝ սիրիական կառավարական զորքերը կիրառել են ՀՕՊ զենիթահրթիռային համալիրներ:

Այդ պահին Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում վայրէջքի էր պատրասվում Airbus-320 օդանավը: Կոնաշենկովը նշել է, որ միայն օդանավակայանի կարգավարների օպերատիվ գործողությունների և օդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգի արդյունավետ աշխատանքի շնորհիվ է հաջողվել օդանավը հեռացնել խոցման գոտուց և բարեհաջող վայրէջքի տանել «Հմեյմիմ» բազայի մոտակա պահեստային օդանավակայանում:

Գեներալն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում ուղևորատար չվերթների շարժումն իրականացվում է հայտնի բարձրություններում, որոնք Իսրայելի ռադիոտեղորոշման միջոցները հստակ տեսնում են: Նա հավելել է, որ իսրայելական ՌՏՄ-ները ոչ պակաս հստակությամբ տեսնում են Դամասկոսի օդանավակայանի շրջանում օդային իրադրությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: