ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի իշխանություններն 9,56 մլրդ դոլար են հավաքագրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Չինաստանի իշխանությունները 66,74 միլիարդ յուան (ընթացիկ փոխարժեքով 9,56 միլիարդ դոլար) են հավաքագրել2019-nCoV վիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի ֆինանսների փոխնախարար Յույ Վեյպինը:
«Հավաքված գումարից արդեն ծախսվել է 28,48 միլիարդ յուան (4,08 միլիարդ դոլար)»,- ճշտել է նա մամուլի ասուլիսում: Պետական պաշտոնյայի խոսքով՝ այդ հատկացումների մոտավորապես 25 տոկոսն ապահովել է երկրի կենտրոնական բյուջեն:
Նա հավելել է, որ հատկացված միջոցներն օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պայքարում լրահատկացումների տրամադրման համար, ինչպես նաև գիտահետազոտական գործունեության իրականացման և առավել կարևոր ապրանքների և պարենի պաշարների համալրման նպատակով: «Ֆինանսավորումն ապահովել են բոլոր տարածաշրջանները: Ինչ վերաբերում է կենտրոնական կառավարությանը, այն շարունակում է անհրաժեշտ ամեն ինչի տրամադրումը վիրուսի տարածման դեմ պայքարելու համար»,- ամփոփել է պաշտոնյան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: