ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։ Նախագահը տեղեկացրել է, որ շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:

Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը մասնավորապես նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքականությանը, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները կարևորել են նախագահի հետ հանդիպումը, նրա աջակցությունը Հայաստանում նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում, նշել, որ պատրաստ են համագործակցել և հանդես գալ առաջարկներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: