ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 011,57 դրամ ԱՐԾԱԹ - 232,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 513,4 դրամ

ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 7-ին տեղի է ունեցել հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության վերսկսման կարևորությունը և ներկայացրել հանձնաժողովի նոր կազմը: Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ պետական տարբեր գերաչեսչությունների ներկայացուցիչների համադրված և արագ աշխատանքի շնորհիվ մանրամասն ու օբյեկտիվորեն քննության կառնվեն հանձնաժողովին ներկայացված բոլոր դիմումները:

Նիստի ընթացքում ներկայացվել են մինչ օրս կատարված աշխատանքները, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց (այդ թվում` հետմահու)  վիճակագրությունը և սահմանված կարգին չհամապատասխանող դիմումների մերժման հիմքերը: Քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերի մասնակիցներին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգով սահմանված մի շարք դրույթներ, ՀՀ կառավարության որոշմամբ կազմավորված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական հիմքերը և առկա խնդրահարույց հարցերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 5 կմ/ժ
7 C°
 
  10° 
08.04.2020
  12° 
09.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: