ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 602,91 դրամ ԱՐԾԱԹ - 217,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 10 906,05 դրամ

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարևոր կազմակերպություն է, և ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովի ժամանակ, որը կայացել է անցյալ տարի Երևանում, նախանշվել են կառույցի առաջնահերթությունները, ընդլայնվել է գործողությունների աշխարհագրությունը, Իրանի հետ համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել, ինչպես նաև կնքվել է Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ու այս երկու ուղղությունները շատ կարևոր կլինեն:

Միխայիլ Մյասնիկովիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված հարաբերությունները: Ընդգծելով Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի բարձր հեղինակությունը կազմակերպությունում՝ նա քննարկել է ԵԱՏՄ ներսում և միջազգային հարթակներում կառույցի առջև ծառացած մի շարք հարցերի լուծման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի աջակցության հնարավորությունը:

Զրուցակիցները խոսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օրենսդրական դաշտի հարմոնիզացիայի մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնել է, որ մշակվում է ԵԱՏՄ-ի ռազմավարության նախագիծ և շատ ուրախ կլինեն, եթե այն աջակցություն ստանա նաև խորհրդարանական մակարդակում: Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ, հաշվի առնելով հայկական խորհրդարանականների հեղինակությունը միջազգային հարթակներում, խնդրում է մեր խորհրդարանականների աջակցությունը համապատասխան առաջարկների դեպքում:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված և բաց է բոլոր ուղղություններով համագործակցության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 7 կմ/ժ
8 C°
 
  13° 
30.03.2020
  14° 
31.03.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: