ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են 2020թ.-ի գազի և նավթի մատակարարման շուրջ

РИА Новости © Михаил Климентьев

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ Մոսկվան ու Մինսկը պայմանավորվել են 2020 թվականի գազի և նավթի մատակարարման շուրջ, հաղորդում է vesti.ru-ն

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Բելառուսը Ռուսաստանից նավթ և գազ կստանա 2019 թվականի պայմաններով:

Բացի այդ, Մինսկին նավթի մատակարարումն իրականացվելու է նույն առևտրային հիմունքներով, քանի որ երկրներն ունեն ընդհանուր շուկա. խնդիրը միայն հակասությունները վերացնելն է:

2019-ին Մոսկվան Մինսկին գազ էր մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 127 դոլարով: Հատկանշական է, որ այդ գինը երկարաձգվել է միայն 2020 թվականի առաջին երկու ամիսների համար:

Դմիտրի Կոզակի խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը կաջակցի բելառուս սպառողների և Ռուսաստանում նավթարտադրողների միջև համաձայնագրերի ձեռքբերմանը: Նա նաև նշել է, որ Մոսկվան այսօր չի կարող կտրուկ փոխել նավթային արդյունաբերությունը կարգավորելու պայմանները, քանի որ նավթի գները սահմանվում են շուկայի կողմից և վարչական մեխանիզմներով չեն կարգավորվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: