ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

Ռոման պարտվեց Բոլոնիային․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Բոլոնիային»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր։ Այս մասին հայտնում է ArmSport:

Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ռիկարդո Օրսոլինին։ 22-րդ րոպեին «Ռոման» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Ստեֆանո Դենսվիլը։ Չորս րոպե անց «Բոլոնիան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Մուսա Բարոուն։

Երկրորդ կեսի մեկնարկում Մուսա Բարոուն դուբլ գրանցեց՝ ամրապնդելով իր թիմի առավելությունը։ 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ «Ռոման» ավելին անել չկարողացավ ու սեփական հարկի տակ պարտվեց «Բոլոնիային» 2-3 հաշվով։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այս հղումով։

Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը մնում է վաստակած 39 միավորով ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Բոլոնիան» 33 միավոր է վաստակում ու բարձրանում է 6-րդ հորիզոնական։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 4 կմ/ժ
8 C°
 
  12° 
02.04.2020
  14° 
03.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: