ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սամվել Բաբայանի կուսակցությունը կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել նույն թեկնածուի շուրջ

News.am

Արտահայտելով «Միասնական հայրենիք» կուսակցության դիրքորոշումը՝ կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին սատարելու են նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից մեկին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում, գրում է News.am-ը։

«Փետրվարի 9-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության արտահերթ համագումարը:

Համագումարի ընթացքում քննարկվել և ընդունվել են կուսակցական մի շարք որոշումներ, այդ թվում՝ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին ԱՀ նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ:

Արտահայտելով Կուսակցության դիրքորոշումը սույն հարցի կապակցությամբ՝ նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ սատարելու են նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից մեկին:

«Մենք հետաձգում ենք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին ԱՀ նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ Կուսակցության վերջնական դիրքորոշում հայտնելը, քանի որ ներկայում բանակցություններ ենք վարում գործող քաղաքական ուժերի հետ: Մենք խնդիր ենք դրել Արցախում գործող ուժերին համախմբելով ընթանալ առաջ՝ հանուն պետության զարգացման: Մենք պիտի կարողանանք ուժ գտնել մեր մեջ և կերտենլ մեր երկիրը, ընտրություններից դուրս գալ համախմբված:

Պիտի առաջ մղվի ոչ թե այս կամ այն կուսակցության շահերը, այլ համայն հայության, ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել նույն թեկնածուի շուրջ՝ ի շահ Արցախի անվտանգության»,- ասված է Կուսակցության նախագահի ելույթում:

5-օրյա ժամկետում համապետական ընտրությունների Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ հանդես գալ կուսակցության վերջնական դիրքորոշումն արտացոլող հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: