ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները

 Լոս-Անջելեսում այսօր անցկացվել է 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել հարավկորեական արտադրության «Մակաբույծները» (Gisaengchung), որն առաջին օտարալեզու ֆիլմն է, որ արժանանում է այս մրցանակին: Ֆիլմը մրցանակներ է ստացել նաև «Լավագույն օտարալեզու գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում: Ֆիլմի ռեժիսր Սամ Պոն Չժուն Հոն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:

«Լավագույն դերասան է ճանաչվել «Ջոկեր» (Joker) ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորած Հոակին Ֆենիքսը, «Լավագույն դերասանուհի»՝ Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» (Judy) ֆիլմի համար:

Բրեդ Փիթը «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի համար ստացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակը: Ֆիլմը մրցանակ է ստացել նաև «Լավագույն բեմադրող-նկարիչ» անվանակարգում:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» (Marriage Story) ֆիլմի համար:

«Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Խաղալիքների պատմություն – 4»-ը (Toy Story 4): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Սեր մազերի նկատմամբ» (Hair Love) ֆիլմը:

«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող է ճանաչվում Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: