ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 10-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանի առանցքային գործընկերներից է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության արժեքները առաջ մղելու հարցում: Նա նաև անդրադարձել է անցած տարի մեկնարկած Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին, որը կարևոր հանգրվան է հարաբերությունների զարգացման համար:

Նատալյա Վուտովան փոխվարչապետին է ներկայացրել ԵԽ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են թվայնացման, էլեկտրոնային արդարադատության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև արհեստական բանականությանը վերաբերող հարցեր մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

Տիգրան Ավինյանն ասել է, որ թվայնացման գործընթացը մեծ թափով առաջ է գնում և կարևորել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: