ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս Զորի Բալայանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Զորի Հայկի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Ձեր ամբողջ կյանքը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վեհ գործին, դարձել եք նրա կենդանի հերոսներից մեկը և Ձեր արժանի տեղն եք զբաղեցրել մեր նորագույն պատմության մեջ: Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում՝ միշտ ապրել եք հարազատ ժողովրդի հոգսերով և արել եք հնարավորը նրա նվիրական իղձերի ու երազանքների իրականացման համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում երկար տարիների կյանք, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: